Վերջին 3 ու կես տարում կա՞ առավոտ, որ արթնացած լինենք ու մի բան կորցրած չլինենք՝ կյանքեր, տարածքներ ու հայրենիքի ռազմավարական շահեր։
Թշնամին առանց լուրջ ճիգերի երբ ցանկանում զինվոր է սպանում կամ դիրք է գրավում։ Ես առաջին գծում եմ ծառայել, իրավիճակը տրամագծորեն հակառակն է եղել, և այդ ժամանակ էլ մեր դեմը կանգնած թուրքը քանակով ու տեխնիկայով 2 անգամ շատ էր մեզանից։
Թշնամին իր բանակի վրա ամեն օր է աշխատում, ու Արցախի վրա հարձակումը ցույց տվեց, որ նրանք մեկ սերունդ էլ են առաջ գնացել։ Իսկ մենք նախորդի նախորդ մակարդակին դեռ չենք հասել։ Թշնամական մեդիայում մեր վրա ղժժում են, ասում են բմբուլով աբորիգենները արդեն կարողանում են կուստարնի fpv-ներ սարքեն։
Ուկրաինական պատերազմում արդեն համատարած ներդրվում են ՌԵՊ-ի գմբեթներ, որոնք տասնապատիկ անգամներով իջեցերել է fpv-ների ու մնացած տեսակի դրոնների կիրառումը։ Իսկ եթե Ուկրաինայում կա, ապա Ադրբեջանը հաստատ արդեն ունի դրանցից։
Եթե հիմա թշնամին սկսի լայնածաված հարձակում, ապա կոտորած է լինելու։ Մարդը-թիմը, ովքեր չունեն ոչ մի հաջողված պրոյեկտ հնարավոր չի որ կարողանան բանակաշինության նման բարդ պրոյեկտը իրականացնեն։
Էս դավաճան-լուզերների ռեժիմին պետք է վերջ դնել!
Թշնամին՝ նույն թշնամին է, որը ձեր առաջ փախչում էր, իսկ մենք՝ նույն մենք ենք։
Վազգեն Սարգսյան
Վահրամ Մարտիրոսյան
0Comments