Որոնք են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերը. պարզաբանում

Մանրամասներ
օվիռ

ՀՀ ՆԳ նախարարությունը պարզաբանել է, թե որոնք են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերը․

«Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերն են անձնագիրը, որն իր նկարագրով համապատասխանում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես «070» ծածկագրով և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, որոնք տրվում կամ փոխանակվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:

Ընդ որում, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը և «070» ծածկագրով անձնագիրը Հայաստանի Հանրապետությունից դուրս գնալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են միասին գործածելու պարագայում»։