Տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել․ Sputnik Արմենիա

Մանրամասներ
պարեկ

ՆԳՆ պարեկային ծառայության տուգանային հրապարակից մոպեդների և ավտոմեքենաների անհետացման վերաբերյալ ՆԳՆ-ում քննություն է սկսվել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն»,- նշված է պատասխանում։

Գերատեսչությունից խոստանում են քննության արդյունքների մասին հավելյալ տեղեկացնել։

Նշենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել։ Լուրեր են շրջանառվում, որ անհետացումների հետ անմիջական կապ ունեն պարեկներից մի քանիսը։

Լրատվամիջոցը գրավոր հարցումով ՆԳՆ-ին խնդրել է հայտնել`արդյոք տարածքը տեսանկարահանվո՞ւմ է, անհետացումների մասով կա՞ն նախաձեռնված քրեական վարույթներ և արդյոք հայտնի՞ է անհետացած տրանսպորտային միջոցների հստակ քանակը և տեսակը։