Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից;
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ նախնական տեղեկություններով պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Նախնական տեղեկություններով փլատակների տակ երկու մարդ կա, երկուսն էլ կին են: Մեկի ձայնը լսելի է: Այդ տան ընտանիքի մյուս անդամները տանը չեն եղել:
Կիսով չափ փլվել է նաեւ տվյալ տան կողքի տունը: Հարակից գրեթե բոլոր տները վնասվել են, ապակիներն են կոտրվել: Այդ տներում նորածին երեխաներ կան, բոլորին որոնց դուրս են բերում:
Ոստիկանները առանձնացրել են տարածքը, բնակիչներին չեն թողնում ելումուտ անել:
Փրկարարները շներ են բերել, որպեսզի գտնեն փլատակի տակ գտնվողներին:
Դեպքի վայրում նկատելի է 4 մարտական հաշվարկ եւ շտապօգնության մեքենա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստցվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:
Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակների տակ։ Զոհերի եւ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չունեն:
0Comments