Բեռլինի երկնքում փոքր աստերոիդ է այրվել: Այս մասին գրում է Bild am Sonntag հրատարակությունը։
Հաղորդվում է, որ այրվող երկնային մարմինը հնարավոր է եղել տեսնել ոչ միայն Գերմանիայի մայրաքաղաքում, այլև Լայպցիգում և Պրահայում։ Ենթադրվում է, որ աստերոիդն ընկել է Բրանդենբուրգ դաշնային նահանգի Նենհաուզեն համայնքում։
Նախկինում ֆիզիկոսները պարզել էին, թե հնարավոր է արդյոք միջուկային զենքով պաշտպանել Երկիրը աստերոիդներից։
0Comments