Փարիզում կայանալիք աճուրդում կվաճառվի հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի ինքնասպանության զենքը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Drouot աճուրդի տան կայքին:
Զենքն իրենից ներկայացնում է Լեֆոշե համակարգի ատրճանակ, որը պատված է ժանգով:
Փորձագետներն այն գնահատել են 40-60 հազար եվրո: Հայտնի է, որ ատրճանակը հայտնաբերվել է այն նույն դաշտում, որտեղ ինքնասպանություն է գործել Վան Գոգը: Այն հայտնաբերել է տեղի ագարակատերը, ինչից հետո փոխանցել է ներկայիս սեփականատիրոջ ծնողներին:
Զենքը հողում է մնացել 50-80 տարի: Այն լիցքավորվում է համապատասխան տրամաչափի փամփուշտներով և տարիքն էլ համընկնում է միջադեպի ժամանակի հետ:
2016-ին ատրճանակը ցուցադրվել է Ամստերդամի Վան Գոգի թանգարանում:
0Comments