Իրանի բանակի սահմանային ծառայությունները կասեցրել են ահաբեկիչների մուտքի փորձը. կա զոհ

Մանրամասներ
Իրան

Իրանի բանակի սահմանային ծառայությունները կասեցրել են մի խումբ ահաբեկիչների մուտքի փորձը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկրի սահմանապահ ծառայությունների հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գոդարզիի փոխանցմամբ՝ ահաբեկիչները ծրագրում էին մի շարք ապակառուցողական գործողություններ Իրանում:

«Զինված բախում է տեղի ունեցել, մեկ ահաբեկիչ սպանվել է»,- ասել է հրամանատարը։