Հայաստանը խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի․Վաղարշակ Հակոբյան

Մանրամասներ
Վաղարշակ Հակոբյան

Մեզ փորձելու են սադրել, հետ պահել խաղաղության օրակարգից, բայց խաղաղության օրակարգը, որը հռչակվել է Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն և տրամաբանական քայլերով առաջ շարժվի:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Ըստ իշխանական պատգամավորի՝ խաղաղության ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ, մեզ փորձելու են հետ պահել խաղաղության օրակարգից: Սակայն, ըստ նրա, քաղաքական առումով դա առաջնահերթություն է։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի արևելյան շրջանները Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհը պետք է գործի առանց մաքսային և անձնագրային վերահսկողության, Վաղարշակ Հակոբյանը վստահեցրեց, որ Հայաստանն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով իր սուվերենությունը:

Նրա պնդմամբ՝ ամեն ինչ անելու են, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն։

«Հայաստանը խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի, բայց մենք պարտավոր ենք ՀՀ-ի շահը վեր դասել ամեն ինչից»,-նշեց պատգամավորը՝ միաժամանակ շեշտելով, որ իրենք գնում են այդ ուղղությամբ, և դա իշխանության համար գերխնդիր է։