Մոսկվայի մարզում ՀՀ 29-ամյա քաղաքացին ավտոկայանատեղիում սպանել է 44-ամյա հայրենակցին (տեսանյութ)

Մանրամասներ
4

Մոսկվայի մարզի ոստիկանները փնտրում են ՀՀ 29-ամյա քաղաքացուն, որը Նոգինսկ քաղաքի ավտոկայանատեղիում սպանել է իր 44-ամյա հայրենակցին։ Նա կրակել է տղամարդու վրա և մեքենայով փախուստի դիմել:

Ինչպես հայտնի է դարձել mk.ru-ին, դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ի երեկոյան Նոգինսկի Տրուդովայա փողոցում գտնվող առևտրի կենտրոնի մոտ։ Քննիչները կարողացել են վերականգնել իրադարձությունների ժամանակագրությունը՝ շնորհիվ տեսախցիկների տեսագրությունների:

Մինչդեռ ntv.ru-ն մանրամասնում է, որ 44-ամյա Կարեն Հայրիյանը և նրա բարեկամուհին ժամանել են ռեստորան, որտեղ կոնֆլիկտ են ունեցել տարեց այցելուի հետ, որին ուղեկցել է 29-ամյա որդին՝ Գեորգը։

Շուտով Հայրիյանն ու նրա բարեկամուհին դուրս են եկել ռեստորանից, նստել են մեքենան՝ պատրաստվելով տուն գնալ։ Սակայն մի խումբ ագրեսիվ տղամարդիկ կտրել են նրանց ճանապարհը: Նրանք փորձել են Հայրիյանին դուրս բերել մեքենայից, և երբ դա չի ստացվել, Գեորգը հինգ անգամ կրակել է տղամարդու վրա։ Հինգ փամփուշտ դիպել է Արմենի ձախ ոտքին, մեկը՝ մեջքի ստորին հատվածին։ Հարձակվողները հետ են քաշվել նույնքան արագ, որքան հայտնվել են։

Կրակողը ցատկել է իր Porsche մեքենան և շարժվել անհայտ ուղղությամբ։ Տուժածը կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց։ Նրան ուղեկցել է բարեկամուհին, որն ականատես է եղել հարձակմանը։ Այնուամենայնիվ, նա չի կարողացել բացատրել բժիշկներին, թե ինչ է պատահել: Իսկ մեկ ժամ չանցած՝ Հայրիյանը մահացել է։