Բլոգեր Մեթ Ուոթսոնը հայտարարել է, որ YouTube ժամանցային կայքում մանկապիղծների ցանց է բացահայտել, ինչի մասին պատմել է իր յութուբյան ալիքում:
Ուոթսոնը ցույց է տվել՝ ինչպես է յութուբյան ալգորիթմը «բիկինի» թեմայով որոնումների արդյունքում բերում մանկապիղծների համար տեսանյութեր:
Թեև դրանք պոռնոգրաֆիկ բնույթի չեն, սակայն դրանցում ներկայացված են մանկահասակ երեխաներ, որոնք ի ցույց են դնում իրենց մարմնի մասերը, կամ էլ ոչ պատշաճ դիրքերով են նստած:
Տեսանյութերի մեկնաբանություններում մանկապիղծների համար կան հստակ ցուցումներ, որոնց հետևելու դեպքում կարելի է հեշտությամբ հետաքրքրող տեսանյութեր գտնել:
Բլոգերը պատմել է, որ բողոքներով դիմել է տեսահոսթինգին, սակայն կայքի ադմինիստրացիան անտեսել է դրանք՝ չնայած, որ YouTube-ը նախկինում էլ է նման խնդրի առնչվել:
Ութսոնը նաև նշել է, որ այլևս որևէ տեսանյութ չի հրապարակելու YouTube-ում, քանի որ չի ցանկանում գործ ունենալ նման հարթակի հետ:
0Comments