Բայդենը ստորագրել է ռուսական նավթի ներմուծումը դադարեցնելու մասին օրենքը

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երկու օրինագիծ, որոնք լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի և Բելառուսի դեմ, հայտնում է Սպիտակ տունը։

Մասնավորապես, ստորագրվել են «Ռուսական նավթի ներմուծման դադարեցման մասին» օրենքը, որն արգելում է էներգակիրների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, և «Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունների կասեցման մասին» օրենքը։

Օրինագծերը Կոնգրեսի կողմից հաստատվել էին նախօրեին։

Այս շաբաթ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունների և Ռուսաստանի ղեկավարության հետ կապված մի շարք անձանց դեմ պատժամիջոցների մասին։