ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այցելել է Լոռու մարզ․
«Տարվա առաջին աշխատանքային օրն այցելել եմ Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին:
Առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն էր, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ:
Շինարարության համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին»:
0Comments