Հանրապետականը առաջնային գործիք, որպես այս կապիտուլիանտների հեռացման դիտարկում է փողոցային պայքարը:
Այս մասին, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հանրապետականի հանրային խոսքին հետևողները գիտեն, որ այդ ծրագիրը կա, այդ ծրագրի իրագործման պլանները կային, որոնք խախտվեցին և խաթարվեցին բոլորիս հայտնի իրադարձություններով:
Քաղաքականությանը քիչ թե շատ հետևող մարդիկ կարող են հասկանալ, թե քանի անգամ է հանրապետականները այդ մասին խոսել, փուլ առ փուլ ակնարկելով և պատմելով դրա մասին:
Այդ ծրագիրը շարունակվում է լինել, գոյություն ունենալ: Նախապատրաստական աշխատանքները դրա համար տարվում են, և մեր համար բացի փողոցային պայքարից այլ գործիք անընկալելի է թվում մեկ պարզ պատճառով:
Հայ ժողովուրդը, հայ քաղաքացիները, հայրենասերները Փաշինյանից պատասխան ունեն ստանալու և իրենք էդ պատասխանը Փաշինյանից ստանալու են:
Մեր պլաններից մեր գործընկերները տեղյակ են:
Մենք շատ ուրախ կլինենք, եթե մեզ բոլորը աջակցեն այս հարցում այնպես, ինչպես մենք ժամանակին աջակցել ենք այլ քաղաքական թիմերի գործընթացներին: Բայց անկախ դրանից, նույնիսկ եթե մենք մնանք միայնակ, մենք մեր առաքելությունը կանենք»,- հայտարարել է Մամիջանյանը:
0Comments