Փաշինյանն ընդունելի է համարում Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացված հայցերը հետ կանչելը

Մանրամասներ
նիկոլ

Վարչապետ Փաշինյանն ընդունելի է համարում խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացված հայցերը հետ կանչելու գաղափարը։

«Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետեւաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձեւաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի եւ երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատեւ աղբյուր դարձնելով»,- ասել է նա՝ Արմենպրեսսի հարցին ի պատասխան։

Ըստ Փաշինյանի՝ ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլեւ բուն վեճերից․ «Մենք պատրաստ ենք գնալ նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտրում նաեւ անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասո»,- ասել է նա։