Հայկական անցակետում թույլ չեն տալիս անցնել սահմանը. Վրաստանից մանդարին ներմուծողներն ահազանգում են. ԱԺ պատգամավոր

Մանրամասներ
մանդարին

Վրաստանից մանդարին ներմուծող առևտրականները ահազանգում են, որ հայկական անցակետում թույլ չեն տալիս իրենց՝ Հայաստանից տարած արկղերով անցնել սահմանը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Ասում են՝ գնացեք, Վրաստանից ձեռք բերեք համապատասխան արկղերը։

Տնտեսվարողները հայտնում են, որ սա իրենց լրացուցիչ անհարմարություն է պատճառում, իսկ ամեն անգամ Վրաստանից արկղերի ձեռքբերումը ազդելու է մանդարինի ինքնարժեքի վրա։

Անհասկանալի է նման արգելքի կիրառումը։ Պատկան մարմիններից պահանջում եմ, որ սեղմ ժամկետներում պարզաբանեն, թե ինչով է պայմանավորված նման որոշումը»,- գրել է նա։