Արտակարգ դեպք՝ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում. Ուսուցչուհին հայտնել է, թե այդ աշակերտուհին և իր ծնողները պետք է իրենից ծնաչոք ներողություն խնդրեն

Մանրամասներ
Վերի Կարմիրաղբյուր միջակարգ դպրոց

Մոտ երկու շաբաթ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջակարգ դպրոցում։

8-րդ դասարանում, անգլերեն լեզվի գրավոր աշխատանքի ժամանակ ուսուցուհի Ասյա Ավագյանն առանց հիմքի գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտուհուն կասկածել է գրավոր առաջադրանքի պատասխանները արտագրելու մեջ, գրավոր աշխատանքը խլել է աղջկանից, վիրավորական արտահայտություններ թույլ տվել նրա հասցեին։

Խիստ վիրավորված աշակերտուհին թողել է դասարանը՝ արցունքն աչքերին գնացել է իրենց տուն։ Այդ միջադեպը քննարկվել է դպրոցի մանկավարժական խորհրդում, որտեղ Ասյա Ավագյանը հայտնել է, թե այդ աշակերտուհին և իր ծնողները պետք է իրենից ծնաչոք ներողություն խնդրեն։

Այդ աղջիկը Բերդի նախկին զինկոմ, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի աղջիկն է, Լեռնիկը 2018-ի օգոստոսին վիրավորվել, ծնկից ներքև ոտքը կորցրել է Տավուշի սահմանագատում: Ասյա Ավագյանը կամականություններով աչքի է ընկել նաև դպրոցի այլ աշակերտների հետ հարաբերություններում։

Մոտ 50 տարեկան, չամուսնացած ուսուցչուհի Ասյա Ավագյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի մտերիմներից է։

Վերին Կարմիրաղբյուրի դպրոցում կատարված դեպքի մասին տեղյակ է Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը, սակայն դեպքից հետո նա միջոցներ չի ձեռնարկել; Կատարվածի մասին իրազեկ են նաև ԿԳՄՍ նախարարությունում։

Բազում անգամ զանգահարել եմ Վ․ Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Նարինե Բուդուրյանին, սակայն նա այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին։

Ոսկան Սարգսյան