Երջանկությունն ինչ-որ պատրաստի բան չէ․ Այն ծնվում է ձեր արարքներից

Մանրամասներ
սիրուն աղջիկ

Դալայ Լամայի Ուսուցանող մտքեր՝ Դալայ Լամայից

1. Ես հույս եմ գտնում ամենամութ օրերին և վայելում եմ ամենաերջանիկ օրերը։ Ես չեմ դատում Տիեզերքին։

2. Ավելի բարի եղեք, երբ դա հնարավոր է։ Իսկ դա միշտ է հնարավոր։

3. Երջանկությունն ինչ-որ պատրաստի բան չէ։ Այն ծնվում է ձեր արարքներից։

4. Մեր թշնամիները մեզ հիանալի հնարավորություն են տալիս մարզվել համբերատար, անսասան ու կարեկցող լինելու մեջ։

5. Ես կարծում եմ, որ ամենակարևոր կրոնական դոգման բարի սիրտն է։

6. Հիշեք, որ լավագույն հարաբերությունները նրանք են, որոնց ժամանակ ձեր սերը միմյանց նկատմամբ ավելին է, քան միմյանց հանդեպ ձեր ունեցած պահանջմունքը։

7. Պատրաստ եղեք փոխել ձեր նպատակները, բայց երբեք մի փոխեք ձեր արժեքները։

8. Հետևեք 3 սկզբունքների՝ հարգանք սեփական անձի հանդեպ, հարգանք ուրիշների նկատմամբ, պատասխանատվություն սեփական գործողությունների համար։

9. Երբ դուք կգիտակցեք, որ սխալվել եք, անհապաղ քայլեր ձեռնարկեք իրավիճակը շտկելու համար։