Վախ ներշնչելու սովորույթ
Ո՞ւր ես մտնում, մեզ առանց այն էլ բավարարում է, իսկ եթե հանկարծ դու այնտեղ..., իսկ եթե հանկարծ քեզ... Այստեղ մի գնա, սա մի արա...
Նման կնոջը թվում է, որ սատարում է տղամարդուն, պաշտպանում, ձգտում է քնքուշ եւ ոչ պահանջկոտ լինել: Բայց դրանով նա տղամարդուն վախ է ներշնչում:
Վախը կաթվածահար է անում տղամարդուն, եւ նա վախենում է առաջ շարժվել, նոր բան փորձել, ռիսկի դիմել: Արդյունքում տղամարդն ամբողջ կյանքում միեւնույն պաշտոնին է լինում՝ մարած աչքերով:
Տնտեսելու եւ ավելորդ տնարար լինելու սովորույթ
Տես՝ որքան տնտեսող եմ ես. մեզ ոչինչ հարկավոր չէ, ավելի երկար կհագնենք, ավելի էժան կսնվենք եւ այլն: Այստեղ կտնտեսեմ ճանապարհի վրա, այստեղ՝ մթերքի որակի, այստեղ՝ երեխաների զարգացման: Այդ դեպքում տղամարդն ինչո՞ւ պետք է աճի եւ ֆինանսապես զարգանա, եթե առանց այն էլ ամեն ինչ բավականացնում է:
Ոչինչ չցանկանալու սովորույթ
Ցանկություններ չունենալու սովորույթ:
Հարմար կին:
Կամ Հոգնած կին:
Կամ Կին, որը միշտ բոլորին պարտք է:
Սա կանանց տեսակ է, որոնք ոչինչ չեն ցանկանում իրենց համար, իրենց ընտանիքի, հանգստի եւ ժամանցի, զարգացման, տան համար, մի խոսքով՝ ամեն ինչի: Կնոջ, որի համար միշտ բավարար է այն ամենը, ինչ արդեն ունի: Եվ նա ավելին չի խնդրում, հակառակը, ասում է՝ «Մեր ինչի՞ն է պետք նոր մեքենան, ավելի մեծ բնակարանը, ավելի լավ դպրոց երեխաների համար, չէ՞ որ ամեն ինչ արդեն իսկ կարգին է»: Դա տղամարդուն ֆինանսական զարգացման առումով անկարողունակ է դարձնում:
0Comments