Հին արևելյան իմաստնությունն ասում է. «Մինչև 5 տարեկանը քո երեխային վերաբերվիր՝ որպես տիրակալի, հարգանքով, 5-15 տարեկանում՝ որպես զինվորի՝ հստակ սահմանելով շրջանակներ, ռեժիմ ու կանոններ, իսկ սկսած 15 տարեկանից՝ միայն որպես քո ընկերոջ, ինչպես քեզ հավասարին»։
Ստորև ներկայացնենք երեխաների դաստիարակության 7 կանոններ։
1. Երեխան անհատականություն է։
Երեխան ինքնուրույն, մեզնից առանձին էակ է։ Նա պետք է և ուզում է ապրել իր սեփական կյանքը։ շատ կարևոր է հասկանալ, որ մեր երեխան մեր մի մասը չէ, այլ ինքնուրույն էակ, որն ունի իրավունք, հնարավորություններ ու որոշումներ կայացնելու ու ընտրություն կատարելու ունակություն։
2. Աճիր երեխայիդ հետ միասին։
Մարդը որևէ ոլորտի պրոֆեսիոնալ չի ծնվում, այդ թվում՝ նաև ծնողի մասնագիտության մեջ։ Դրա համար էլ իսկապես լավ ծնողներն աճում ու փոխվում են երեխայի հետ միասին՝ նրան տրամադրելով այնքան ազատություն ու հոգատարություն, որքան անհրաժեշտ է զարգացման որոշակի շրջանի համար։ Երեխային իր սեփական կյանքի, որոշումների ու ընտրության համար պատասխանատվությունը սրան համապատասխանող զարգացման փուլերի ընթացքում փոխանցելը կարևորագույն խնդիր է, որը կանգնած է ծնողների առջև։
3. Անվերապահ ընդունում։
Կյանքի առաջին տարիներին ծնողական շրջապատը երեխայի համար հանդիսանում է աշխարհի ինքնատիպ մոդել, և այն, թե որքան հարմարավետ, ջերմ ու անվտանգ է երեխայի համար ընտանիքում, բնորոշում է այն հանգամանքը, թե հետագայում ինչպիսին կլինի նրա վերաբերմունքն իրական, առավել բարդ, կոպիտ ու փոփոխական աշխարհի նկատմամբ։
Էմոցիոնալ բարեկեցությունը, դրական վերաբերմունքն ինքն իր ու առհասարակ աշխարհի հանդեպ՝ ընդհանուր առմամբ երեխայի, ապա՝ հասուն մարդու մոտ էականորեն կախված է այն բանից, թե ինչպես են իրեն ընդունում ծնողները։
4. Չափանիշեր սահմանեք ու սահմաններ գծեք։
Ծնողները հենց այն մարդիկ են, ովքեր ամենաառաջինն են սկսում երեխայի համար սահմանել չափանիշեր ու թույլատրելիի ու արգելվածի, ընդունելիի ու անթույլատրելիի սահմաններ։
Թույլատրելի վարքագծի սահմանները երեխային ներկայացնելն առաջին հերթին հենց նրա համար է կարևոր։ Դա երեխային օգնում է հասկանալ աշխարհի կառուցվածքը, կողմնորոշվել նրանում, երեխայի շրջապատն ավելի կայուն ու կանխատեսելի է դարձնում, ուրեմն՝ նաև ավելի անվտանգ։ Երեխան, որի համար կանոններ ու չափանիշեր չկան, իրեն կորցնում է անորոշությունից, իրեն լքված է զգում, կոմֆորտ ու իրեն անվտանգ չի զգում, իսկ հետագայում ինքն է սկսում սահմանել թույլատրելիի սահմանները։
Բայց ինչպե՞ս ճիշտ սահմանափակել երեխայի դրսևորումները։
• Ամեն անգամ չափել այն բանի սկզբունքայնությունն ու կարևորությունը, թե հենց ինչ մենք թույլ չենք տալիս, ինչ ենք արգելում, ինչին ենք բացասաբար արձագանքում։
• Ամենավաղ մանկությունից արժե երեխային բացատրել ու փաստարկներով ցույց տալ, թե ինչու հենց այս կամ այն վարքագիծն է վատ կամ վնասակար։
• Պատժել կամ դատապարտել կարելի է արարքը, այլ ոչ՝ անհատին ամբողջությամբ։
• Պատիժը չպետք է լինի «վատը», այն պետք է լինի «լավից» զրկելու մեջ։
• Երբեք չարժե ստորացնել երեխային թե՛ ֆիզիկապես, թե՛ բառերով։
• Չի կարելի բաց թողնել կամ երկար ժամանակով հետաձգել պատիժը։ Այն պետք է հետևի անմիջապես կանոնները խախտելուն, կոպիտ կամ անդաստիարակ վարքագծին։
5. Միայն ոչ կարապը, խեցգետինն ու գայլաձուկը…
Ցանկացած երեխայի դաստիարակության համար սկզբունքային նշանակություն ունի գործողությունների, պատժամիջոցների, խրախուսանքների ու պատիժների հաջորդականությունը։
Գործողությունների, պատժամիջոցների, խրախուսանքների ու պատիժների անհետևողականությունը։
Շատ վատ է, եթե մեր տրամադրությունն ազդում է այն բանի վրա, որ այսօր մենք երեխային ինչ-որ բան թույլ ենք տալիս, ինչ երեկ արգելել ենք, քանի որ փոխվել է մեր տրամադրությունը։ Այս կերպ վարվելով՝ մենք կործանում ենք երեխայի՝ առանց այդ էլ անկայուն ու ճկուն աշխարհը։
Երեխայի համար ընտանիքում դաստիարակության միասնական մոդելի բացակայությունը։ Ընտանիքի տարբեր անդամների կողմից երեխայի դաստիարակության ու նրա վարքագծի վերաբերյալ արձագանքների տարաձայնությունները տարածված երևույթ են։ Բայց արժե հիշել՝ որպես կանոն ու պատվիրան. Երեխան չպետք է իմանա այդ տարաձայնությունների մասին։
6. Երեխայի համար դրական օրինակ եղեք։
Վաղ տարիքում երեխան յուրացնում է սոցիալական փորձի էական մասը՝ նմանակելով ծնողներին։ Նմանակումը ենթադրում է վարքագծի այն մոդելների չգիտակցված պատճենումը, որոնք երեխան ունի իր աչքերի առջև։ Այնպես որ, չարժե զարմանալ, եթե երեխան լսում է մեր ճիշտ ու սխալ բառերը, իսկ իրեն պահում է այնպես, ինչպես մենք բոլորովին չէինք ուզի։ Կանգ առեք ու հետ նայեք։
7. Երեխայի հետ ճիշտ շփվեք։
Հենց մանկությունն է հանդիսանում ձեր երեխայի անձի ձևավորման որոշիչ շրջանը։ Դրա համար էլ նրա հետ շփվելու հետևյալ կանոնները կիրառեք։
1. Երեխայի հետ հաճախ ժամանակ անցկացրեք, բայց զբաղվելով միասնական գործունեությամբ՝ կիրառեք հետևյալ բանաձևը՝ միասին, բայց ոչ նրա փոխարեն։
2. Մի մոռացեք նշել երեխայի ցանկացած հաջողություն, թեկուզ ամենափոքրը, մեզ՝ մեծերիս համար բնական թվացողն ու ինքնին ենթադրվածը։ Պետք է խրախուսել հենց իրական արդյունքները՝ իհարկե, հաշվի առնելով տարիքային հնարավորությունները։
3. Երեխայի հետ խոսելիս միշտ բարեհաճ եղեք, օգտագործեք հաճելի արտահայտություններ։
4. Ահրաժեշտ կարողություն է ձեր երեխային լսել սովորելու անհրաժեշտությունը։ Դա կարելի է և պետք է անել։
5. Երեխայի հետ շփվելիս օգտագործեք առաջին դեմքից զրույցը կառուցելու կերպը։
6. Երեխայի հետ խոսեք նրա աչքերին նայելով, այլապես երեխան ձեզ կընկալի վերից վար դիրքից ու իր վրա դա կընկալի՝ որպես ճնշում։
7. Երեխային հաճախ պատմեք ձեր զգացմունքների մասին։ Նա պետք է լսի, որ իրեն սիրում, ընդունում ու աջակցում են։
8. Ձեր երեխային գրկեք ու շոյեք օրական 5 անգամից ոչ պակաս։
0Comments