Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ հարցին՝ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն ասել է, որ խնդիրը միայն ՀԱՄԱՍ-ի հարձակումը չէ:
«Կարող է երրորդ ճակատ բացվել, ուստի տարածաշրջանի դերակատարները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի դա տեղի չունենա:
Հըզբոլլահը չպետք է միջամտի այս պատերազմին»,- ասել է նախարարը։
Նա նաև նշել է, որ Գերմանիան պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։
0Comments