Ամերիկյան ատոմային USS «Էյզենհաուեր» ավիակիրն անցել է Ջիբրալթարի նեղուցով և մտել Միջերկրական ծով, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով FleetMon ծառայության տվյալները, որը հետևում է նավերի շարժին։
Միջերկրական ծովում «Էյզենհաուերը» և նրան ուղեկցող նավերը կմիանան «Ջերալդ Ֆորդ» ավիակիր հարվածային խմբին, որն ավելի վաղ ուղարկվել էր տարածաշրջան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նավերի ուղարկումն անվանել է «Իսրայելի դեմ թշնամական գործողությունները կամ այս պատերազմն ընդլայնելու ցանկացած ջանքերը զսպելու փորձ»։
0Comments