«Ուժերն անհավասար էին, որքան երկար շարունակվեր, այնքան շատ զոհեր և կորուստներ կլինեին։
ՊԲ և մեր բնակչության հետ միասին սկսել ենք պատասխան գործողությունները։
Դրանց շնորհիվ էլ Ադրբեջանի հետ սկսեցինք բանակցություններ, որոնք տևել են 12 ժամ»:
Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Շահրամանյանը մասնավորապես նշել է.
«Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։
Ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր։ Ուժերն անհավասար էին, որքան երկար շարունակվեր, այնքան շատ զոհեր և կորուստներ կլինեին։
Իմ նպատակը, որպես Արցախի նախագահ այն էր, որ հնարավորինս արագ կանգնեցնեինք ռազմական գործողություններն ու խուսափեինք ավելի շատ զոհերից»,-ասել է Շահրամանյանը։
0Comments