ԵԱՏՄ երկրների վարչապետները կհանդիպեն Բիշքեկում

Մանրամասներ
եատմ

Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես ձևաչափով նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ Բիշքեկում։

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։ 

Կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 և 2045 թվականներն ընկած ժամանակահատվածում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրներն ու առանցքային ուղղությունները: