Այսօր իր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հայազգի լրագրողի հարցին` Արցախում Ադրբեջանը քանդում է հայերի տները` նրանց վերադարձը դարձնելով անհնարին, պատասխանեց.
«Խոսքն Ադրբեջանի տարածքի մասին է: Այնտեղ գործում են այդ երկրի օրենքները: Ինչ վերաբերում է մշակութային օբյեկտներին, ապա այդ հարցն ուղղեք միջազգային կառույցներին, օրինակ` ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ոչ` մեզ:
Մենք ցավում ենք այն մարդկանց համար, ովքեր լքել են իրենց տները, սա մեծ ողբերգություն է: Բաքուն կառուցողական քայլեր է կատարել, որպեսզի այդ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները:
Ընդգծեմ` հնարավորություն տրվել է` վերադառնալու: Բայց Երևանն ինչ արել, արել է: Մինչև հիմա էլ վերադարձի հնարավորություն կա, եթե մարդիկ ուզում են վերադառնալ, թող վերադառնան, քանի այդ հնարավորությունը կա»:
0Comments