Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 100 հրթիռ

Մանրամասներ
Լիբանան

Այսօր Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 100 հրթիռ, ինչի պատճառով օդային տագնապ է հայտարարվել Արևմտյան և Վերին Գալիլեայի շրջաններում, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Այս մասին գրում է Times of Israel-ը:

Զինվորականները նշում են, որ որոշ հրթիռներ խոցվել են, իսկ մի քանիսն ընկել են Իսրայելի տարածքում՝ առաջացնելով հրդեհներ:

Վիրավորների, ավերածությունների մասին չի հաղորդվում: