SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Լոռու մարզում աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, իսկ Վանաձորում գողերը ոտնձգություն են կատարել նաև մանկապարտեզների նկատմամբ։
Հոկտեմբերի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա Գայանե Սարգսյանը և հայտնել, որ թիվ 33 մանկապարտեզից գողություն է կատարվել։
Տեղում Գ. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Տաշիրի խճուղում գործող թիվ 33 մանկապարտեզի մուտքի և իր աշխատասենյակ դռները բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել գումար, ալկոհոլային խմիչքներ և մեծ քանակի 500-դրամանոց մետաղադրամներ։
Դեպքի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Վանաձորում օրերի ընթացքում թալանվել են մի քանի մանկապարտեզներ
Մանրամասներ

0Comments