«Սահմանները պաշտպանող աշխարհազորայինների աշխատավարձերը 180 հազար դրամից դարձրել են 120 հազար դրամ». Ոսկան Սարգսյան

Մանրամասներ
կիրանց

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ադրբեջանն անընդհատ սպառնում է պատերազմով, փոխանակ սահմանների պաշտպանությունն ուժեղացնեն, տագնապի ազդանշանային համակարգեր են տեղադրում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից իրազեկում են․ «Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ»։ Սահմանամերձ բոլոր բնակավայրերում էլեկտրական շչակներ են տեղադրել, անցել են թիկունքային բնակավայրերին, ինչպիսին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքն է։ Սահմանները պաշտպանող աշխարհազորայինների աշխատավարձերը 180 հազար դրամից դարձրել են 120 հազար դրամ, որի պատճառով Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող տավուշցի աշհարհազորայինների կեսը թողել է մարտական ծառայությունը։

Ադրբեջանն անընդհատ սպառնում է պատերազմով, փոխանակ սահմանների պաշտպանությունը ուժեղացնեն, բնակավայրերում տագնապի կոչնակ շչակներ են տեղադրում, պետական բյուջեի մեծ փողերն էլ մսխում են պաշտոնյաններին պարգևավճարներ բաժանելով, զանազան փառատոն-ֆեստիվառներ անցկացնելով, թմրանյութ գովազդող ռեփեր Սնուփ Դոգի չկայացած համերգի համեր 6 միլիոն դոլար վճարելով և այլն»։

Ոսկան Սարգսյան