Ցանցային ազդեցության գործակալ բռնելը դիպուկահարի նման գործ է. երկար, շատ երկար սպասում ես, դիտարկում, լուռ առանց ավել որևէ բան, ու քանի որ գիտես մարդու բնույթը ու գիտես, որ նրա իրական կերպարը, թեկուզ ամենից հասարակ հարցերում, մի պահ բացվելու է, քանի որ մարդը չի կարող իրեն շատ երկար լիարժեք վերահսկի, էմոցիայի ուրախության կամ տխրության հոգնության կամ էյֆորիայի ժկ, այդ թվում, մեխանիկորեն, անկախ իր կամքից մի պահ ի ցույց է դնելու իր իրական մոտիվները, հակումները, նախասիրությունները, կերպը:
Ու ցավոք ամենից հաճելին այն է, որ դու դեռ ամենասկզբում ասում ես, որ սա էս է, նա էլ էն. քեզ մոտ շատ քիչ մարդիկ երբեմն խեթ-խեթ քեզ են նայում, ու հետո, երբ ամեն բան ի ցույց է դրվում, դու թեթև ժպտում ես քթի տակ:
Ի դեպ, իրենք վաղուց աշխատում են ցանցերով, ուր ամեն մի մակարդակի ցանց ունի իր ներքին հիեարխիան:
Մի բան էլ. ես չգիտեմ կա մեկ այլ երկիր, ուր էլիտաների զգալիագույն մասը, ակտիվիստները, հ/կ, հիմնադրամ, տո դասախոսները, մեդիաների զգալիագույն մասը լինեն պատվիրակվածության այս աստիճանի մեջ:
Էս ա:
0Comments