«Փաստորեն սենց... ва банк... շտապեցնում են... միակ թեման մնաց հակառուսականության դոզայի բարձրացումը ու թափով է սկսել». Ալեն Ղևոնդյան

Մանրամասներ
ալեն ղևոնդյան

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը.

«Փաստորեն սենց... ва банк... շտապեցնում են...

-Էրդողանը և Ալիևը ասեցին, որ նա տեղյակ էր Արցախի վրա մի քանի օր առաջվա հարձակումից (ի դեպ ՀՀ-ում էլի ֆիգուրանտ կար, որ տեղյակ էր):

Դա նշանակում է, որ Անկարային ու Բաքվին սա այլևս ձեռնտու չէ: Սա էլ հասկացավ, որ միակ թեման մնաց հակառուսականության դոզայի բարձրացումը ու թափով է սկսել: Վախեցած է ու գիտի որ գալու են հետևից:

Ամեն դեպքում որևէ մեկին ձեռնտու չէ, որ սա կենդանի մնա, ի դեպ թե՛ ներսում, թե՛ դրսում:

Արդեն վաղուց պոպուլիստական, հանրային ականջահաճո տեքստերը ՀՀ սուվերենիտետի մասով, որ զգայական կերպով արտացոլվում են կայքերում, հոլովակներում, դավադիր ու գումարով խոսք ասող իբր մասնագետների մոտ, այս ամենի, ինչի տեղի է ունենալու հող էին/են նախապատրաստում:

Չբացառեք քաղաքացիական բախումները ինչպես հանրահավաքների ժկ, այպես էլ տեղերում: Դրա համար պատրաստ եղեք նաև նման զարգացումների:

Մեծագույն հավանականությամբ խաղի մեջ կմտցնեն կիսառազմականացված կառույցներին, ու «սուվերենիտետի» վերաբերյալ կուտ տալով կտանեն քաղաքացիական բախումների, իսկ գիտե՞ք ովքեր են դրանց կուռատորները արդեն տևական ժկ.՝ Սորոսենք, մեկը Արցախցի իբր քաղաքագետ, մյուսը նախկին կուսկացական:

Ի դեպ, էդ կառույցերի անդամների մի զգալիագույն մասը ազնիվ, միամիտ, արդար ու քաղաքականապես ոչ էդքան գրագետ, մանիպուլյացիայի ենթարկվող քաղաքացիներ են:

Չմոռանամ ասել, որ գործի է անցնելու նաև «Հաղթելու ենք»-ի թիմը, իր նոր կազմով, որ այսքնա ժկ զգայակի հողի վրա պոստերի, զինվորների ու նման թեմաներով մեծ լսարան են ձեռք բերել ու հանրային վստահություն: Ի դեպ, մենք դիտենք, թե դու ում անվան տակ ես պոստեր գրում.:

Հակառուսական պրոպագանդան դառնալու է բացարձակ, այն շատերի մոտ արդեն վերածվել է աղանդի: 
Ընդդիմության մի մասը բացահայտ, մի մասը՝ լատենտ մտնելու են հակառուսականության թեմայի տակ:

Անուններով կարող եմ ասել, բայց դա հետո: Անգամ կարող եմ ասել, ո՞վ ու՞մ որքա՞ն փող է տվել էդ գործի համար վեչջին առնվազն 8 ամսվա մեջ:

Անհատական մակարդակում դուք ձեր շուրջը նման շատ մարդիկ եք տեսնելու: Մի մասը մոլորյալ, մյուսը դավադիր, մի մասը ուղղակի իրավիճակը չհասկացող:

Բոլոր այլ մոտեցում ունեցողները հռչակվելու են «դավաճան» օրինակ՝ ինչպես ես և ևս մի շարք այլ մարդիկ: 

Ցանցերում այս մասին դեռ շատ վաղուց եմ գրել: 

Բացառապես մի քանի օր առաջ եմ ասել իմ՝ մի շարք ընկեր գործընկերների այս մասին:

Սադրանքներ են լինելու ՌԴ-ի 102 ռազմաբազայի նկատմամբ, չեմ բացառում նաև էստեղ ապրող ՌԴ ռուս քաղաքացիների, զինվորականների, ՌԴ դեսպանության նկատմամբ սադրիչ քայլեր:

Սադրանքերն են լինելու Արցախում, որ կազմակերպվելու են Երևանից, նիկոլոսի խորհրդատուների աջակցությամբ:

Տեղի է ունենալու հակառուսականության ու ռուսների նկատմամբ ատելության գեներացիա, որ որոշ դեպքերում տեղերում դուրս է գալու որևէ վերահսկողությունից, անպատժելի է լինելու, քանի որ արժանանալու է նիկոլոսի հովանավորությանը:

Հակառուսական պլանավարված ցանցային կառույցները մասնագիտորեն բարձ որակով են աշխատում, քանի որ տասնամյակներ էդ գործին են. նրանք կան ամենուր:

Ավելին հակառուս լինելը դարձել է թրենդային: Իսկ նրանց հակադիր որևէ կառույց առհասարակ գոյություն չունի:

Այս ամենը ճակատագրական է լինելու մեզ ու պետություն համար:

Սակայն դեռ՝ առնվազն երկու օր կա հասկանալու համար արտաքին/ներքաղաքական ռասկլադների ֆորմատը ու միտումները:

Ամեն դեպքում քո հետևից գալու են, ինձ թվում է նման որոշում արդեն կայացվել է:

Ինձ թվում է, քեզ էլ է դա թվում, դրա համար ես խառնվել:

Նայիր Սաքո, ինչ լավ եղավ, էն Դվինի հրավառությունը եղավ:

դեռևս էս ա:

սպասենք»:

Ալեն Ղևոնդյան