Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի բարձրագույն իշխանության երկու մարմին պարզապես դադարել են գոյություն ունենալուց․ ՀՀ նախագահի ինստիտուտը և ՀՀ Ազգային ժողովը։
Այն գումարները, որ ուղղվում են այդ հասատատությունների «գործունեությանը», պետք է հետ գանձել և ուղղել արցախահայությանը։ ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին, պատգամավորներին թվում է, թե իրենք այնքան կարևոր մարդիկ են, որ պետք է պետության հաշվին ապրեն, բայց պետության դժբախտության ժամանակ՝ ծլկեն ասպարեզից»։
0Comments