ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Հայաստանում աղետներն այնքան բազմաշերտ են, որ չգիտես այլևս որ մեկը բարձրաձայնել:
Չբարձրաձայնել էլ հնարավոր չէ:
Անտերություն է ոչ միայն անվտանգային, այլ երկրի կայունությունը խաթարված է նաև առողջապահական բնագավառում:
Հիվանդությունը, որն էլիմինացված էր Հայաստանում երկար տարիներ և արդարացիրոեն համարում էինք, որ կարմրուկն այլևս հաղթահարված է, այսօրվա «հմուտ կառավարիչներն» արդեն կարողացել են դեպքերի թիվը հասցնել 408-ի:
Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ աշխատանքները այդքան էլ գայթակղիչ չեն նախարարության համար:
Շարունակում է կարևորվել աղը, սեղանին դրած մոխրամանը կամ մրցույթներն ու պետպատվերի բաշխման գլուխկոտրուկները:
Այսօր մեր հասարակության առողջապահության պատասխանատուների պատճառով, նրանց կողմից վերահսկողության բացակայության կամ ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով չլուծված խնդիրներին գումարվում են շղթայական նոր պրոբլեմներ առանց այդ էլ պարալիզացված առողջապահական համակարգի համար:
Առկա 408 հիվանդի փաստն անկհայտորեն ուղեկցվելու է թվի մեծացմամ և այլ հիվանդությունների ակտիվացմամբ: Սակայն, այս պարագայում ևս նախարարությունը կանգնած կմնա նույն թնջուկի առաջ, թե ինչպես բաշխել պետպատվերները:
Հ.Գ. Հիշեցնում եմ, որ դեռևս մարտին ահազանգում էի` կարմրուկով վարակված 50 քաղաքացու մասին»:
0Comments