«Որոշ նախկին արցախցիներ կոչ են անում՝ խղճալ պաշարման մեջ հայտնված Արցախի քաղաքացիներին». Հ. Խաչատրյան

Մանրամասներ

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը․

«ՈՐՈՇ ՆԱԽԿԻՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ «անձնական» նախաձեռնությամբ մեզ կոչ են անում խղճալ հերթական անգամ պաշարման մեջ հայտնված Արցախի քաղաքացիներին.

Չհորդորել պայքարող արցախցուն մերժել թշնամու ներկայացրած հանձնվելու ուլտիմատիվ պահանջը։

Ինքս համոզված եմ, որ ինքնիշխանություն ճաշակած արցախցին ունակ է ճիշտ որոշումներ կայացնել, յուրայիններից օգնություն պահանջելու իրավունք ունի, իսկ մենք իրենց ուզած ձևով օգնելու պարտավորություն։

Իսկ այդպիսի «հայրենասեր» առանձնյակներին կպատասխանեմ բնիկ ու իր բնօրրանում բնակվող արցախցու խոսքով.

- Ղարաբաղա քեցած ղարաբաղցին հի՞նչ ղարաբաղցի։

Ավելի շատ լսել եմ. «ղարաբաղցին շտեղ էլ ինի՝ փոխվողը չի, մընանա նույն ղարաբաղցին»։

Ու ուզում եմ միշտ ու միայն այդպես լինի։

Ուզում եմ հայը միշտ ու միայն այդպիսին լինի»։