Գյումրի-Երևան ճանապարհի զոհերից մեկը Արցախից էր. Նրա հարազատները Արցախում են` Բլոկադայի մեջ

Մանրամասներ

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը. «Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանը` Արցախից էր, Ճարտարից։

Նա սովորում և աշխատում էր` Եվրասիա Համալսարանում։

Նրա հարազատները Արցախում են` Բլոկադայի մեջ։

Նրա դասընկերները ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։

Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։

Լույսերի մեջ մնաս, Հելեն ջան...
Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է՝ գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել Հիվանդանոց։

Հուսով եմ, գոնե կարմիր խաչով կգտնվի տարբերակ նրա անճյունը Արցախ տեղափոխելու, որպեսզի հարազատները կարողանան հրաժեշտ տան և հողարկավորեն։

Հուսով եմ, հասարակությունը ևս հետևողական կլինի և պատասխանատուների նկատմամբ համապատասխան ճնշում կգործադրի գոնե այս անմարդկային հարցը լուծելու համար»։

Վարդան Հարությունյան