Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաեւ Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա եւ 81-ամյա ուղեւորուհիները, հաղորդում է «Կուբանսկիե նովոստի»-ն:
Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղեւորուհին, որը եւս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց:
NEWS-ի տեղեկություններով՝ վթարից զոհված 81-ամյա ուղեւորը Մարգուշ Հովհաննիսյանն է, որ երկար տարիներ ուսուցչուհի է աշխատել Զորական գյուղի դպրոցում։
Ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները:
Ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 17.40-ի շրջանում «Կավկազ» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կիլոմետրում՝ Զավետնի գյուղի մոտ:
Ավելի վաղ «Կուբանսկիե նովոստի»-ն հաղորդել էր, որ Արմավիրի մերձակայքում միմյանց են բախվել Nissan Qashqai քրոսովերն ու Opel Zafira մինիվենը: Վթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ՝ երկու ավտոմեքենաների վարորդներն ու մինիվենի երկու կին ուղեւորները:
0Comments