Արտակարգ դեպք՝ Երևանում․ 58 տոննա դիզվառելիք տեղափոխող բեռնատար գնացքի վագոնը կողաշրջվել է

Մանրամասներ
4

Այսօր՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 4/4 հասցեի հարևանությամբ ընթացքի մեջ գտնվող «Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքի դիզվառելիքով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել է։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Վարտումյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի փրկարարներն ու «Հարավկովկասյան երկաթուղու» անվտանգության աշխատակիցներն ու մասնագետները դարձի բերեն վագոնը։

Աղբյուրը հայտնում է, որ այն բարձված է եղել 58 տոննա դիզվառելիքով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։