Եթե մի փոքր արժանապատվություն ունենար, ուսադիրները հարգեր, սպայի պատիվ ունենար, տեղի ունեցած պարտությունը սրտին չնստեր, գոնե մի փոքր տղամարդկություն ունենար, ապա կասեր հետևյալը.
«Ես` Դավիթ Տոնոյանս, հայտարարում եմ, որ հայկական բանակը պարտվել է Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերի արդյունքում: Մեր բանակը կարող էր դիմագրավել թշնամուն, եթե իշխանության ղեկին լիներ հայրենասեր անձ, ոչ թե թուրքադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող սրիկա»:
Քանի որ սրա փոխարեն մենք տեսանք լղոզված, չափազանցված, ուռճացված ու կապիտուլյանտին արդարացնող ու գովերգող մտքեր, ապա կարելի է փաստել, որ գործ ունենք հերթական սրիկայի հետ, ով ցանկանում է մեղադրել բոլորին, անգամ սեփական բանակի զինվորին, միայն թե ոչ վարչապետի աթոռը զբաղեցնող թուրքին:
0Comments