Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը կոչով դիմել է իրանցիներին․
Սիրելի հայրենակիցներ
Առաջիկա ժամերին և օրերին մեր երկիրը կրիտիկական պահեր է ապրելու։
Խնդրում ենք զերծ մնալ փողոցներում և հանրապետության ողջ տարածքում ռազմական տեխնիկան լուսանկարելուց և նկարահանելուց։
Բացի այդ, կասկածելի որևէ բան նկատելու դեպքում 114 համարի շտաբը և Տեղեկատվության նախարարությունը 113 համարով պատրաստ են ընդունելու ձեր հաղորդագրությունները։
Ավելի վաղ գրել էինք, որ Լրատվամիջոցների հաղորդագրությունները վկայում են այսօր Իսրայելի՝ Իրանին հնարավոր պատասխանի մասին: Միաժամանակ փակվել են Լիբանանի և Իրանի օդանավակայանները։
0Comments