Եթե որևէ պետություն փորձի մեր երկրին հարվածել, ապա գործի կդրվի պաշտպանության հզոր համակարգը. Իրանի բանակի գեներալ

Մանրամասներ
իրան

Իրանի օդային տարածքը պաշտպանված է լիովին: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի գեներալ Սիյավուշ Միհանդուստը:

ISNA գործակալության փոխանցմամբ՝ գեներալն ընդգծել է, որ հակաօդային պաշտպանությունը բերված է այնպիսի մակարդակի, որ որևէ տեսակի թռչող սարք` ինքնաթիռ թե անօդաչու, չի կարող ներխուժել Իրանի օդային տարածք:

Նա նաև նշել է, որ եթե որևէ մեկ այլ պետություն փորձի երկրին հարվածել, ապա գործի կդնեն պաշտպանության հզոր համակարգը: