Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կազանում իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Անկարան մոտ ապագայում ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, հայտնել է РИА Новости-ն։
Բանակցությունների ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները «բարիդրացիական, կառուցողական» բնույթ են կրում։ Ըստ նրա՝ Ռուսաստանը Թուրքիային բնական գազի «վստահելի, ապացուցված» մատակարարն է։
Ըստ ՌԴ նախագահի՝ 2023 թվականին մատակարարվել է 20,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Պուտինը միաժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը տեղյակ է ԲՐԻԿՍ-ում Թուրքիայի շահագրգռվածության մասին։
«Ես գիտեմ, որ Թուրքիան հետաքրքրված է ասոցիացիայի հետ սերտ համագործակցությամբ։ Եվ մենք այստեղ զգալի հեռանկարներ ենք տեսնում՝ հաշվի առնելով Եվրասիական մայրցամաքի արևելքն ու արևմուտքը կապող ձեր երկրի հեղինակությունն ու աշխարհաքաղաքական հատուկ դերը»,- ասել է ՌԴ նախագահը։
0Comments