Երբ հարվածենք Իրանին, բոլորը կհասկանան՝ ինչի համար է երկրի ռազմական օդուժը մարզվել. Իսրայելի ՊՆ ղեկավար

Մանրամասներ
իսրայել գալանտ

Այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան, թե ինչպես և ինչի համար են երկրի ռազմական օդուժի զինծառայողները մարզվել. այս մասին, Times of Israel-ի փոխանցմամբ, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ «Հացերիմ» ավիաբազայում օդաչուների և մյուս զինծառայողների հետ հանդիպմանը:

«Բոլոր նրանք, ովքեր մեկ տարի առաջ երազում էին մեզ հաղթելու և մեզ վրա հարձակվելու համար, թանկ գին վճարեցին և այլևս այդ երազի մեջ չեն», - հավելել է նա:

Իսրայելն ամենաբարձր մակարդակով խոստացել է համարժեք պատասխան տալ Իրանի՝ հոկտեմբերի 1-ին իրականացրած զանգվածային հրթիռակոծմանը: Այն ժամանակ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել էր ավելի քան 180 բալիստիկ հրթիռ: