Ստամբուլում հարձակվել են Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա

Մանրամասներ
թոււրքիա

Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) գրասենյակի շենքի վրա, քարերով և աղյուսներով կոտրել են շենքի ապակիները։ Այս մասին հայտնում է թուրքական sozcu հրատարակությունը։

«Գիշերը հարձակման է ենթարկվել Բեյլիքդուզյուում ԱԶԿ-ի շտաբը։ Հարձակվողը քարերով ու աղյուսներով կոտրել է շրջանի շտաբի ապակիները»,- գրում է հրատարակությունը։

Ստամբուլի ԱԶԿ-ի նախագահ Օսման Նուրի Քաբաքթեփեն դատապարտել է հարձակումը Թուրքիայի իշխող կուսակցության կենտրոնակայանի վրա։

«Ցանկանում եմ հստակեցնել, որ մենք օրենքի առջև հետամուտ ենք լինելու այս գործին նրանց դեմ, ովքեր ծրագրել և աջակցել են այս զազրելի նախաձեռնությանը»,- գրել է նա սոցցանցերում։

euromedia24.com