ՑԱԽԱԼ-ը հատնել է «Հեզբոլլահի» նոր ղեկավարի զոհվելու մասին

Մանրամասներ
Հըզբոլլահ

Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի ադ-Դինի լիկվիդացման մասին։ Նա համարվում էր Հասան Նասրալլայի հավանական իրավահաջորդը։ Այս մասին գրում է ТАСС-ը։

Ըստ իսրայելական բանակի տարածած տեղեկատվության Սաֆի ադ-Դինը զոհվել է հոկտեմբերի 3-ին՝ էլ Ռեյջի շրջանում բունկերին հարվածելու ժամանակ։

Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները փլատակները մաքրելիս հանել են մահացածի մարմինը, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի 23 անդամներին, որոնք մասնակցում էին Սաֆի ադ-Դինի անցկացրած խորհրդակցությանը: