Կրիվոյ Ռոգի վրա ռուսական հրթիռային հարձակման տուժածների թիվը հասել է 53-ի, հեռուստամարաթոնի եթերում հայտնել է քաղաքի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը։ Վիրավորների թվում 30 երեխա կա։
Փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը. Վիլկուլի խոսքով՝ այս պահին հայտնի է 4 մահացածների մասին՝ մի կին, նրա 10-ամյա դուստրը և 2 տղամարդ։ Տուժածներից 3-ը, ըստ նրա, ծանր վիճակում են, ևս 1-ը՝ շատ ծանր։
Հուլիսի 31-ի առավոտյան ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգին։ Դատելով հրապարակված լուսանկարներից՝ հրթիռը հարվածել է բնակելի 9 հարկանի շենքին։
0Comments