Իրավիճակը փրկելու աղոտ շանս կա, եթե չլինի այս իշխանությունն ու անտարբեր հասարակությունը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավիճակը փրկելու աղոտ շանս կա, եթե չլինի այս իշխանությունն ու անտարբեր հասարակությունը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը․

«Իրավիճակն անդառնալի է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ համար, պետություն կորցնելու ուղով ենք գնում։ Այդպես կլինի քանի դեռ կա գործող իշխանությունն ու հասարակության անտարբերությունը։

Բրյուսելում կրկին արդարացվեց ու լեգիտիմացվեց ուժի կիրառումը։ Բաքվին հաջողվել է այս ընթացքում լեգիտիմացնել թեզը, որ չկա Արցախի տոտալ շրջափակում, ավելին, կա կառուցողական մոտեցում՝ Աղդամով առաջին անհրաժեշտության ապրանքներ Ստեփանակերտ հասցնելու իմաստով։ Երևի թե Աղդամի ճանապարհի թեմային համաձայնել է նաև Փաշինյանը, Միշելի հայտարարությունը համաձայնեցված էր կողմերի հետ։ Առնվազն այդ հարցը քննարկվել է»,-նշել է Բեքարյանը։

Նրա կարծիքով Բրյուսելը ցույց տվեց արևմտյան հարթակի պրոբլեմատիկ լինելը, որևէ առաջընթաց չկար նախորդ՝ մայիսյան հանդիպման համեմատ։ Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, ապա դրա օբյեկտիվ լինելով հանդերձ, Բեքարյանն անընդունելի է համարում Մոսկվայի մոտեցումը, երբ փորձում է պատասխանատվությունն իր վրայից շպրտել։ Առավել ևս այն պարագայում, երբ Արցախում ռուս խաղաղապահներն են և շատ արցախցիներ հենց նրանց հավատալով են պատերազմից հետո վերադարձել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․