Հուլիսի 15-ին, ժամը 19.00-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած-կտրած վերքով բուժօգնության է ընդունվել երևանցի 28-ամյա երիտասարդ:
Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ու 21-ամյա եղբայրը Գավառի քաղաքապետարանի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 50-ամյա տղամարդու և 16-ամյա պատանու հետ, որի ընթացքում էլ 16-ամյա պատանին դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն:
16-ամյա պատանին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
0Comments