Երկուշաբթի՝ հուլիսի 17-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է եռօրյա շրջագայությունը Պարսից ծոցի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Կատար և Սաուդյան Արաբիա:
Նրա հետ գնացել է ավելի քան 200 գործարարից բաղկացած պատվիրակություն, գրում է Коммерсант-ը։
Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի ղեկավար Նաիլ Օլփաքը նշել է, որ թուրքական իշխանությունները հույս ունեն համաձայնության գալ համագործակցության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պայմանագրային աշխատանքը, բնակարանաշինությունը, թվային տեխնոլոգիաները, էներգետիկան, զբոսաշրջությունը, առողջապահությունը, սննդամթերքը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, և ֆինանսներ։
Պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան կարճաժամկետ հեռանկարում ակնկալում է ներդրումների զգալի աճ։ Այսինքն՝ խոսքը պետական պահուստների սպառման ֆոնին արագ ֆինանսավորման խնդրանքի մասին է։ Գումարի սղությունն արդեն իսկ հանգեցրել է մի շարք սոցիալական լուրջ հետևանքների, որոնցից վերջինը մեկ օրում բենզինի 20 տոկոս թանկացումն է։ Միաժամանակ, տարվա առաջին հինգ ամսում երկրից կապիտալի արտահոսքը հասել է 37,7 մլրդ դոլարի։
Պարսից ծոցի երկրներ այցը տեղի է ունենում երկրի տնտեսական կուրսի և զարգացման համար պատասխանատուների փոփոխության ֆոնին։
0Comments