ԱՄՆ զինվորականները Սիրիայում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին:
Այս մասին ասված է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ։
«Կենտրոնական հրամանատարությունը հարված է հասցրել Սիրիայում, որի հետևանքով սպանվել է Սիրիայի արևելքում ԻՊ առաջնորդ Ուսամա ալ-Մուհաջիրը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ հարվածը հասցվել է MQ-9 անօդաչու թռչող սարքի միջոցով։
0Comments