Նա կանի հնարավոր եւ անհնարին ամեն ինչ․ Հուլիսի 6-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Մանրամասներ

ԽՈՅԵՐ

Ինչ էլ պատահի, պահպանեք հանգստությունը, քանզի այսօր միայն դա կարող է ձեզ օգնել։ Հուլիսի 20-ին ամեն ինչ չէ, որ կլինի այնպես, ինչպես դուք եք ծրագրել։ Իսկ եթե նյարդայնանաք կամ զայրանաք, իրավիճակն ավելի կբարդանա։ Ինչպես ասում է մուլտհերոս Կարլսոնը՝ «Հանգստություն, միայն հանգստություն»։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը չի կարողանա ներել իրեն ձեր անցյալի պատմությունների համար։ Նրան կթվա, որ հենց ինքն է մեղավոր եւ անընդհատ ներողություն կխնդրի։ Կարեւոր է, որ դա նրա մոտ նյարդային նոպայի չվերածվի, ինչպես նաեւ չազդի ձեր հարաբերությունների վրա։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Թույլ մի տվեք, որ անցյալը փչացնի ձեր ներկան։ Եթե այսօր ձեր նախկին սիրեցյալը գրի կամ զանգի ձեզ՝ խնդրելով հետ վերադառնալ ձեզ մոտ կամ շանտաժի ենթարկել ձեզ, չտրվեք սադրանքներին եւ սպառնալիքներին, հատկապես եթե այժմ դուք վերջապես գտել եք նրան, ում հետ իսկապես երջանիկ եք զգում ձեզ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

«Երկխոսություն» բառը հաստատ ձեր հարաբերությունների համար չէ։ Ձեզնից մեկը մոնոլոգների սիրահար է, իսկ մյուսը մշտապես լսողի դերում է։ Խոսեք ձեր սիրելիի հետ, քննարկեք՝ արդյոք այդ վիճակը ձեռնտու եւ հաճելի է երկու կողմերին։ Միգուցե ձեր երկրորդ կեսը վաղուց ինչ-որ բան է ցանկանում ասել, իսկ դուք նրան այդ հնարավորությունը չեք տալիս։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հուլիսի 20-ին ձեր սիրելին կցանկանա աշխարհը ցույց տալ մի այլ կողմից, որին այնքան էլ ծանոթ չեք դուք։ Դրա համար նա կանի հնարավոր եւ անհնարին ամեն ինչ։ Իսկ ձեզնից պահանջվում է ցույց տալ ձեր երախտագիտությունը։ Չէ որ բոլորս էլ շատ ենք սիրում գնահատված լինել։

ԿՈՒՅՍԵՐ

Հուլիսի 20-ն այնքան անմոռանալի եւ տպավորիչ կլինի, որ կցանկանաք դրա մասին գիրք գրել։ Ձեզ սպասվում են անակնկալներ՝ ինչպես հաճելի, այնպես էլ ոչ այնքան եւ օրվա ընթացքում մի քանի անգամ զարմանալու առիթներ կլինռն։ Աստղերը խորհուրդ են տալիս օրն ամփոփել սիրելի էակի հետ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակն այնքան է չի վրդովվի, որ դուք մեծ ուշադրություն չեք դարձնում իր խոսքերին։ Նա իր համար կգտնի այլընտրանքային զբաղմունք, որը պակաս հետաքրքիր ու հաճելի չի լինի նրա համար։ Բայց միթե այդ վիճակը դու՞ր է գալիս  ձեզ։  

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեզ համար այսօր կարեւորը հավատն է առ այն, որ ամեն ինչ լավ կլինի եւ ինչպես հեքիաթներում է լինում՝ երջանիկ ավարտ կունենա։ Հարաբերություններում առկա խնդիրները կախարդական փայտիկի մեկ հարվածով կվերանան, եւ դուք նորից կվայելեք միասին անցկացրած ամեն վայրկյանը. այնպես, ինչպես նախկինում էր։ Եթե հավատաք դրան, ուրեմն իրականություն կդառնա։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հուլիսի 20-ին ձեր սիրելի էակը կցանկանա որքան հնարավոր է մոտ, մտերիմ եւ հարազատ լինել ձեզ։ Դրա համար նա չի խնայի ոչ մի ջանք, նյարդեր, ժամանակ։ Փորձեք գնահատել սիրելիի այդ ցանկությունը, եւ թող նա հասկանա, որ իզուր չէ այդքան ուժ եւ էներգիա ծախսում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի զրկվել այս կամ այն հաճույքից։ Թեկուզ մի քանի ժամով, հանուն ձեզ։ Դե ինչ, այժմ արդեն գիտեք, թե ձեր սիրելիի առաջնահերթությունների ցուցակում որ տեղն եք զբաղեցնում եւ ինչ է պետք անել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի հասկանալ ձեր սիրելի էակի խոսքերի իմաստն ու ենթատեքստը։ Հնարավոր է, որ դուք դժվարանում եք այդ հարցում, որովհետեւ ոչ մի թաքնված միտք չկա։ Բայց միգուցե նա այնքան խնամքով ու խորն է թաքցրել, որ պետք է հատուկ գործակալ լինել հասկանալու համար։

ՁԿՆԵՐ

Այսօր կհանդիպեք մեկին, ում հետ կխոսեք նույն լեզվով եւ կես խոսքից կհասկանաք իրար։ Եվ նույնիսկ եթե ձեր հարաբերություններում սիրո զգացմունք չծնվի, միեւնույն է, մի կորցրեք նրան։