Որքան է ՌԴ-ն վճարել «Վագներ»-ին. Նոր փաստեր են հայտնի դարձել

Մանրամասներ

Եվգենի Պրիգոժինի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը պետական պայմանագրերով ստացել է գրեթե 860 միլիարդ ռուբլի, իսկ «Կոնկորդ» ընկերությունների խումբը, որը նույնպես պատկանում է գործարարին, 845 միլիարդի ծառայություններ է մատուցել:

Այս մասին հայտարարել է հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելևը «Ռոսիա-1» ալիքի «Վեստի Նեդելի» հաղորդման եթերում։

«Սա չի նշանակում, որ նրանք այդքան շատ են վաստակել, բայց դա խոսում է բիզնեսի և հավակնությունների մասշտաբի մասին»,- մեկնաբանել է Կիսելևը։