Թուրքիայի նախկին արտգործնախարար, այժմընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA-ԺԱԿ) կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը մամլո ասուլիսի ընթացքում կոշտ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։
Նա մասնավորապես նշել է․ «Մայիսի 14-ին և 18-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում մենք եղել ենք պատմության ճիշտ կողմում, դրանում կասկած չկա։ Մի՛ մոռացեք, որ քաղաքականության և առևտրի մեջ մի արտահայտություն կա, որը կոչվում է հալալ վաստակ։ Այսինքն հալալ հաղթելը ճշմարտությունն ասելով հաղթելն է։ Այն, որ ոչ ոքի չես խաբում»։
Բաբաջանը նաև հավելել է, որ մոնտաժված վիդեոներով, զրպարտություններով և խաբեությամբ ընտրություններում հաղթելը հալալ հաղթանակ չէ, ինչպես նաև ընտրություններում հանրային սեփականությունը, 86 մլն բնակչության իրավունքները միայն սեփական շահի համար օգտագործելով հաղթելը հալալ հաղթանակ չէ։
«Մենք անցկացրել ենք անթերի նախընտրական քարոզարշավ։ Չենք տվել ոչ մի խոստում, որը չենք կարողանալու կատարել։ Պարտք չենք ոչ ոքի։ Ոչ մեկին չենք ստել, ողջ ճշմարտությունն ենք ասել։ Ինչ վաստակել ենք, վաստակել ենք հալալ, ինչպես մեր մոր կաթը»-նշել է նա։
0Comments